Գերմանացի փորձագետները վերլուծել են Արցախում ռազմական գործողությունների ընթացքը և նշել, որ Գերմանիան նույնպես վատ է պաշտպանված անօդաչու սարքերից

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանական ու ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (GIDS) տվյալների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մարտունակ չէ ռազմական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու իմաստով։ Այդ եզրակացությանը հանգել են GIDS-ի փորձագետները, ովքեր ներկայացրել են սեփական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ զեկույցը։

Ըստ էության՝ նրանք վերլուծել են 2020 թվականի աշնանը Արցախում ռազմական գործողությունների ընթացքը, երբ Ադրբեջանն ակտիվորեն Հայաստանի դեմ օգտագործեց անօդաչու սարքեր։ ԳԴՀ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Մայքլ Կառլի կարծիքով՝ եթե Բունդեսվերը, ստիպված լիներ գործել Ադրբեջանի դեմ Արցախում, ապա նա գործնականում ոչ մի հնարավորություն չէր ունենա։ Նրա դիտարկմամբ՝ Բունդեսվերն այժմ բավականաչափ ունակ չէ պաշտպանվել սպառազինության այդ տեսակից։ Անօդաչու թռչող սարքերը թե կանոնավոր բանակի, թե երկրի բնակչության համար ահաբեկչական մեծ վտանգ են ներկայացնում։ Փորձագետն ընդգծել է, որ, սովորական անօդաչու սարքերը կարող են վերասարքավորվել ու վերածրագրավորվել՝ ռազմական նպատակների համար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն