Գունագեղ տոնակատարության համար կծախսվի 1 միլիարդ դրամ կամ 2 միլիոն դոլար

ՀՀ-ն նշում է անկախության 30 ամյակը։ Այս մասին երեկ Կառավարության նիտում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին սպասվում է գունագեղ միջոցառում։ Ընդ որում, դա նաև 44-օրյա պատերզմում զոհվածների հիշատակին է նվիրվելու։

Այսօր արդեն տարբեր շրջանակներում քննարկվում է, թե որքա՞ն գումար է հատկացվելու կառավարության կողմից նշված գունագեղ տոնակատարությունը կյանքի կոչելու համար։ Խոսքը 1 միլիարդ դրամի՝ 2 միլիոն դոլլարի մասին է։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի` յուրաքանչյուր նախորդ տարիներին այս միջոցառումներին հատկացված գումարը չի գերազանցել 110 մլն դրամը։ Ստացվում է, որ գունագեղ միջոցառման համար, անհրաժեշտ է տրամադրել մոտ 10 անգամ ավել բյուջե, և սա այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ այս տարի չի նշվի Երևանի տոնը և խնայված գումարը կփոխանցվի «100 տուն Արցախում» ծրագրին։

Քաղաքապետի` տոնակատարությունը չնշելուն Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը կողմ է․ « Լավ է արվում, որ գումարը փոխանցվում է Արցախին, նրանք այս պահին օգնության կարիք ունեն: Բայց, ինչպես ընդունված է, և կան ձևավորված ավանդույթներ, ըստ որի գումարը պետք է փոխանցվեր, ոչ թե մասնավոր հիմնադրամին, այլ Ստեփանակերտի քաղաքապետարանին։ Թող այնտեղ էլ որոշեին, թե որն է ավելի անհարժեշտ` տունը, թե այլ բան։ Հրարավոր է` այլ հրատապ խնդիր լիներ»։

Խաժակյանը նաև հավելեց, որ Անկախության օրվա միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանի ավագանին գումար չի հատկացրել։ Իսկ թե ինչ միջոցներով է կառավարությունն առանց համայնքներին դիմելու 1 մլրդ դարմ հատկացնում գունագեղ միջոցառմանը` «Փաստարկ» լրատվականը փորձեց պարզել Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանից, ով ասաց, որ թվերին չի տիրապետում և խնդրեց հարցերն ուղղել գրավոր։

Միջոցառումների ծրագիրը պատվիրված է «Դոմինո փրոդաքշնին», որի տնօրենն Աշոտ Առաքելյանն է։ Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, մտերիմ է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Առաքելյանը ոչ հերքում ոչ էլ հաստատում է այս տեղեկությունը։ «Դոմինո փրոդաքշնը, սակայն ,համագործակցում է պետական բազմաթիվ կառույցների հետ, նկարահանում հոլովակներ և հիմնականում մեկ անձինց գնման եղանակով։ Անկախության օրվա միջոցառումները ևս բացառություն չէին։ Աշոտ Առաքեյլանի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն ապարդյուն էին։ «Դոմինո փրոդաքշի» աշխատակիցը, սակայն հավաստիացնում էր, որ Աշոտ Առաքելյանը կկապվի մեզ հետ։

Դեռ սպասում ենք !

Եվ այս տոնական շքերթն այն ժամանակ, երբ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախում հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն