ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 21+ (ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է). Կազանի դպրոցի վրա զինված հարձակման հետքերով

Կազանում անհայտ անձինք զինված մուտք են գործել N175 գիմնազիա և կրակահերթ բացել։
Գիմնազիա է մեկնել 20 շտապօգնության մեքենա։
Հարձակվողներից մեկը 19-ամյա Իլնազ Գալյավիեվն է, ում անունով զենք կա գրանցված։
Մյուս հարձակվողների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Կրակոցների արդյունքում մահացել է 7 երեխա` 4 տղա և 3 աղջիկ։ Նրանք բոլորը 8-րդ դասարանի աշակերտներ են։
Մյուս երեխաներին դպրոցից տարհանել են։
— Հարձակման դրդապատճառը կարող են վրեժը և ատելությունը լինել, — ТАСС գործակալությանը հայտնել է իրավապահ աղբյուրը։

— Իլնազ Գալյավիեվը սովորել է նույն գիմնազիայում, իրեն դրսևորել է որպես հանգիստ, լռակյաց և ոչկոնֆլիկտային ուսանող։ Միշտ եղել է կոկիկ, հարգանքով է վերաբերվել համակուրսեցիներին և դասախոսներին,- հայտնում է գործակալությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցությունն է հայտնել մահացած երեխաների հարազատներին։ Նա Կառավարությանը հրահանգավորել է աջակցություն ցուցաբերել և ապահովել բժշկական ու հոգեբանական օգնությամբ բոլոր տուժածներին, վիրավոր երեխաներին, մահացած երեխաների հարազատներին։
Առանձին հանձնարարական է տրվել Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտավին, ըստ որի պետք է անհապաղ վերանայվեն բնակչությանը հասանելի զենքի տեսակները,- հայտնում է Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը։
Հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 12ը հայտարարվել է սգո օր։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն