ՔՊ-ն բաժանում է պաշտոնները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը: Քննարկվել են կադրային փոփոխություններին վերբերող հարցեր։

Հանդիպումից հետո «Լուրերի» թղթակիցը հետաքրքրվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչու էին հավաքվել։ Մակունցի խոսքով՝ քննարկվել են 8-րդ գումարման Ազգային Ժողովին վերաբերող ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցեր:

«Պետք է տեղեկացնեմ, որ խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու՝ Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանին»,- հայտնել է Մակունցը:

Նրա խոսքով՝ այս պահին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նրանց առաջադրել այդ պաշտոններում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն