Սիրելի՛ կանայք և աղջիկներ, այս կնոջ տեղում վաղը բոլորս կարող ենք լինել, և գիտե՞ք ինչու։

Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանն է՝ անկախ Հայաստանի պատմության առաջին ԿԻՆ քաղաքական բանտարկյալը:
«Ժողովրդավարության բաստիոնի» հերթական հալածյալը, կոլեկտիվ չաքուչային փսիխոզի թիրախը:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, այս կնոջ տեղում վաղը բոլորս կարող ենք լինել, և գիտե՞ք ինչու: Որովհետև դեմ ենք կապիտուլյանտ, արցախակործան կառավարությանը: Որովհետև չենք ուզում ապրել թուրքի հետ, չենք ուզում վերածվել թուրքի հարճերի, չենք ուզում ընդունել մահմեդականություն:
Ո՞ւր են եվրոպաները, ու՞ր ամերիկաները, ու՞ր են մարդու իրավունքների միջազգային ատյանները, ի՞նչ է՝ չե՞ն տեսնում Հայաստանում իրականացվող բեսպրեդելը, քաղաքական ճղճիմ հաշվեհարդարը: Թե՞ ինչ որ իրենց ձեռ է տալիս՝ միայն դա են նկատում:
Լուսինե՛ ջան, քեզ չեմ ճանաչում անձնապես, բայց հոգեպես հետդ եմ: Դիմացիր, մենք միասին ենք հաղթելու,- գրել է Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն