Միոկարդիտի և պերիկարդիտի դեպքերը առավել հաճախ հանդիպում են երիտասարդ տղամարդկանց մոտ` երկրորդ դեղաչափից հետո. ցուցում գերմանացի բժիշկներին (փաստաթուղթ)

Գերմանիայի կլինիկաներում բժիշկներին և բուժաշխատողներին բաժանել են հատուկ ցուցումներ պարունակող փաստաթղթեր, որով բժիշկներին և բուժաշխատողներին խնդրում են ուշադիր լինել պատվաստում ստացած մարդկանց մոտ որոշ կլինիկական ախտանիշների նկատմամբ։

Այս փաստաթուղթը գաղտնի է և չպետք է դուրս գար բժշկական հաստատության պատերից — դրա մասին է վկայում փաստաթղթի վերևում պատկերված կարմիր ձեռքի սխեման։

«Փաստարկ» լրատվականի արտասահմանյան աղբյուրները կարողացել են ստանալ այս փաստաթուղթը, որը և ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը  (փաստաթուղթը գերմաներեն է)։ Կարևոր մի հատված ներկայացնում են ստորև`  թարգմանությամբ։

Առողջապահության ոլորտի հարգելի՛ մասնագետներ !

BIONTECH MANUFACTURING GMBH և MODERNA BIOTECH SPAIN, S.L-ը ցանկանում են Ձեզ տեղեկացնել Բժշկական միջոցների եվրոպական գործակալության և Պաուլ Էրլիխի ինստիտուտի համագործակցության մասին։

Նշված պատվաստանյութերի կիրառումից 14 օր հետո գրանցվել են միոկարդիտի և պերիկարդիտի դեպքեր, առավել հաճախ` երիտասարդ տղամարդկանց մոտ` երկրորդ դեղաչափից հետո։

Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ պատվաստումից հետո միոկարդիտի և պերիկարդիտի զարգացումը նման է այլ պատճառներից միոկարդիտի և պերիկարդիտի ընթացքին։

Բժիշկները և բուժաշխատողները պետք է հետևեն ախտանիշների զարգացմանը։ Խորհուրդ տվեք պատվաստված անձանց անհապաղ դիմել բժշկական օգնության, եթե ունենան ցավ կրծքավանդակում, հևոց կամ սրտխփոց։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն