ՀԽ չկայացած նախագահը սպառնացել էր անձամբ Հայաստանի դատական համակարգում վեթինգ իրականացնել՝ մատ թափ տալով նաև վարչապետի աթոռը զավթածի վրա. Livenews.am

Օրերս Վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննելով LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի՝ ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի դատական գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 21․12․2020 թ․ կայացրած որոշման դեմ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը՝ որոշում կայացրեց, որով փաստացի անփոփոխ թողեց առանջին ատյանի դատարանի վճիռը՝ այն բեկանելով միայն մասնակիորեն։ Այլ ձևակերպմամբ՝ Սաֆարյանի բողոքը մասնակիորեն բավարարվեց։

Չհամակերպվելով առաջին ատյանի դատարանի վճռի հետ, Ստյոպա Սաֆարյանը գործի էր դրել իր սովորական մեթոդը՝ անմեղ մարդկանց զրպարտելու միջոցով շանտաժի ենթարկել դատական համակարգը՝ իրեն զոհի կարգավիճակում ներկայացնելով և ի լուր աշխարհի բղավելով, թե իբր իր «մարդկային» իրավունքները կոպտորեն խախտվել են, թե դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ և նախկին նախագահները դեռ կարողանում են ճնշում գործադրելով՝ դատավորներին պարտադրել այս կամ այն որոշումը կայացնել։ Զավեշտն այն է, որ Թագուհի Ասլանյանի գործի հետ կապված Ստյոպա Սաֆարյանը զոռ տալով իր տխեղծ երևակայությանը՝ ինքն իրեն համոզել էր, թե նրա մեջքի հետևում անձամբ ՀՀ երկրորդ նախագահն է կանգնած։ Թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը շահագրգռված լիներ դատարանում միջնորդելու սովորական լրագրողի գործի առնչությամբ, Սաֆարյանի երևակայությունը այդքան չի բավարարել լուրջ պատճառաբանություններ գտնելու, և նա հիշատակել է դատավոր Զ․ Նախշքարյանի ընտանեկան կապերը։ Բանը հասավ նրան, որ Զարուհի Նախշքարյանի կայացրած վճռից բորբոքված՝ ՀԽ չկայացած նախագահը սպառնացել էր անձամբ Հայաստանի դատական համակարգում վեթինգ իրականացնել՝ մատ թափ տալով նաև վարչապետի աթոռը զավթածի վրա, թե նա չկատարեց իր խոստումը այդ մասով։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն