Իրանի արտգործնախարարի այցով Բաքու և Երևան՝ Իրանը կմիանա հարավկովկասյան երկու հանրապետությունների սահմանային միջադեպի կարգավորմանը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին տեղեկացրել է IRNA տեղեկատվական գործակալությունը։ Այդ մասին ավելի վաղ տեղեկացրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Իրանի արտգործնախարարի՝ հարավկովկասյան հանրապետություններ շրջագայության այլ մանրամասների մասին չի իրազեկվում։

Ենթադրվում է, որ այս անգամ Թեհրանի գերակա նպատակը հարավկովկասյան երկու հանրապետությունների սահմանային միջադեպի կարգավորմանն աջակցելն է։ Իրանը հույս ունի, որ Երևանը և Բաքուն խաղաղ կկարգավորեն սահմանային միջադեպը։ Դեռևս մայիսի 14-ին այդ մասին հայտարարել է Սաիդ Խաթիբզադեն։

«Իրանն ակնդետ հետևում է իրադրության զարգացմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանում և հույս ունի, որ հակասությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով, որքան հնարավոր է՝ շուտ»,- նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Միաժամանակ՝ ընդգծվել է Թեհրանին աջակցելու պատրաստակամությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնությունները խաղաղ հարթելու համար։ Իրանը կոչ է արել նաև երկու կողմերին՝ հարգել յուրաքանչյուրի սահանները և ձեռնպահ մնալ լարվածությունից։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն