Իրանը քաղեց իր համբերության և տոկունության պտուղները. Ռոհանի

— Իրանը Վիեննայում քաղեց իր համբերության և տոկունության պտուղները, այսպիսով՝ պատժամիջոցները ձախողվեցին: Շուտով կչեղարկվեն հակաիրանական պատժամիջոցները,- այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա ընդգծել է, որ այդ հաղթանակի համար Իրանի ժողովուրդը պայքարել է երեք ու կես տարի։ Այնուհետև նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և մյուս կողմերը կվերադառնան 2231 բանաձևի պահպանման հարթակ և լիովին կկատարեն իրենց պարտավորությունները։ Սա Իրանի ժողովրդի մեծ հաղթանակն էր։

Իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ն Իրանին կհատկացնի 1 միլիարդ դոլարի օգնություն։ ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է 1 միլիարդ դոլարի սառեցման հնարավորությունը, որոնք կուղարկվեն Իրան՝ հումանիտար օգնության կարգավիճակով։Այդ մասին տեղեկացնում է CNN-ը։

Իրանական հիմնադրամներում սառեցված միջոցները կուղղորդվեն Իրան՝ որպես բարի կամքի դրսևորում, մասնավորապես՝ Իրանի հետ նոր միջուկային գործարքի համար։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն