Իտալիայում ձերբակալվել է մաֆիայի կլանի 70-ամյա ղեկավարը

Իտալիայի Նեապոլ քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 70-ամյա մաֆիոզին, ով խմբավորումներից մեկի ղեկավարն է։

70-ամյա Մարիա Լիչչարդին ՝ «Պիկոլետտա» մականվամբ (Փոքրիկը), կալանավորվել է օդանավակայանում` Իսպանիա թռչելիս։

Այս մականունը նա ստացել է իր ոչ բարձր հասակի համար։ 2009թ դեկտեմբերին նա դուրս է եկել բանտային կալանքից, որը տևել է 8 տարի, որից հետո, իրավապահների կարծիքով, ղեկավարել է իտալական մաֆիայի «Կամորրա» կլանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն