Նոր օսկարակիր կին ռեժիսորը

Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում տեղի ունեցավ դափնեկիրներին՝ ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի հանձնման 93-րդ արարողությունը։ Ուղիղ հեռարձակումը կազմակերպել էր ABC հեռուստաալիքը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով օգտագործվել են մի քանի հրապարակներ․ դա է եղել պատճառը, որ մրցանակակիրները և հանդիսատեսները գտնվել են երկաթուղային պատմական`Union Station կայարանում։ Արարողակարգը պետք է տեղի ունենար 2021թ․փետրվարի 28-ին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։

Օսկարի՝ «Լավագույն կինոնկար» անվանակարգին է արժանացել «Քոչվորների երկիրը» կինոնկարը, ռեժիսոր՝ Խլոի Չժաոն։ Կինոնկարը գերազանցել է այնպիսի ժապավենների՝ ինչպիսիք են «Հայրը», «Հուդան և սև առաքելությունը», «Մինարեթը», «Հույս տվող աղջիկը», «Մետաղի ձայնը», «Չիկագոյի յոթնյակի դատը»։

Ռեժիսոր՝ Խլոի Չժաոն պարգևի համար իր երախտագիտությունն է հայտնել ակադեմիային և այն քոչվորներին, ովքեր մասնակցեցին նկարահանումներին։

-Շնորհակալություն, որ մեզ տոկունության և հույսի ոգի սովորեցրիք և հիշեցրիք, թե ինչ է իսկական բարությունը,- ասել է ռեժիսորը։

Խլոի Չժաոն երկրորդ կին ռեժիսորն է, ով գերազանցեց Թովմաս Վինտերբերգին, Դևիդ Ֆինչերին, ԼԻ Այզեք Չունին և Էմիրալդ Ֆեննելին։ Խլոի Չժաոն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն