Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանում լարվածությունը

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հուլիսի 29-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությունը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդրել իրավիճակի կարգավորման և հրադադարի համար։

«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները քիչ ջանքեր չեն գործադրել հրադադարի կարգը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,- հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն