Կյանքին հրաժեշտ տվեց մեր սիրելի տիկին Կարմենը

Այսօր կյանքին հրաժեշտ տվեց ու երկնային արքայությունում իր տեղը զբաղեցրեց մեր սիրելի գործընկեր Կարմեն Դավթյանը։

Տիկին Կարմենին ճանաչում էին որպես սկզբունքային, աստվածապաշտ, յուրօրինակ մտածելակերպով մարդու, ով անտարբեր չէր ուրիշի ցավի նկատմամբ։

Ցավալի լուրը հայտնել է նրա որդին` Տիգրան Եղիազարյանը.

«Երկարատև, ծանր հիվանդությունից հետո այսօր կյանքին հրաժեշտ տվեց սիրելի մայրս՝ Կարմեն Դավթյանը.

Հոգեհանգիստը՝ Մալաթիա — Սեբաստիա Սբ. Աստվածածին եկեղեցում օգոստոսի 29-ին ժամը՝ 17.30-19.30

Հուղարկավորությունը՝օգոստոսի 30_ին ժամը՝ 13.00-ին նույն եկեղեցուց»,- հայտնել է նա:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն