Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ  76 տարեկանում ծանր  քրոնիկ հիվանդությունից մահացել է հայ գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը։

Հանճարեղ գրողը Դիմադրության շարժման գործիչ Բարթուղ Պետրոսյանի դուստրն է, անվանի գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինն է, նկարիչ Նարեկ Առուշանյանի մայրը։

Pastark լրատվականն իր ցավակցությունն է հայտնում Ալվարդ Պետրոսյանի հարազատներին, ընկերներին, երկրպագուներին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն