ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արդեն մեկուկես ժամ ռեստորանում է. Ամիրյան փողոցը կաթվածահար է

Նիկոլ Փաշինյանն այս պահին Ամիրյան փողոցի վրա գտնվող «Կացին» ռեստորանում է: Ականատեսները oragir.news-ին փոխանցեցին, որ նա ռեստորան է եկել ժամը 7-ին ու մինչ այժմ այնտեղ է։ Թե ում է հետ Փաշինյանը, դժվարացան ասել: Դրան զուգահեռ, Ամիրյան փողոցում «շունը տիրոջը չի ճանաչում», ոստիկանները փակել են փողոցը, ոչ ոքի թույլ չեն տալիս անցնել, նույնիսկ վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքացիների ու ոստիկանների միջև: Մեզ փոխանցեցին նաև, որ ռեստորանի ներսում բոլոր սեղանների կողքին մի֊մի թիկնապահ է կանգնած, ինչը այցելուների դժգոհությունն է առաջացրել։

Աղբյուր

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն