Միջադեպ Էգեյան ծովում

Թուրքիան երեկ ՝ հունիսի 23-ին, հեռարձակել է Navtex նավավարական նախազգուշացում և հայտարարել է, որ Էգեյան ծովի միջազգային ջրերը «ռազմական ուսումնական գոտի» են ՝ ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի՝ ավելի վաղ ձեռնարկած գործողությունների։ Այդ մասին հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը:

Անկարան հաստատում է, որ հունական կողմը խախտել է 1988թ Փոխըմբռնման մասին հուշագիրը, որը ստորագրվել է Աթենքում։ Համաձայն հուշագրի՝ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը, որը զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված է, արգելվում է ջրային այդ տարածքն օգտագործել զորավարժանքների նպատակով։

Թուրքիան և Հունաստանն արդեն տասնյակ տարիներ ներքաշվել են Արևելյան Միջերկրյածովյան տարածաշրջանում տարածքային վեճի մեջ։ Իսկ անցյալ տարի ՆԱՏՕ-ի երկու անդամ պետությունները պարզապես առճակատեցին նավթագազային հետախուզության ոլորտում։ Թուրքիան իր երկրաբանական հետազոտության նավերը մոտեցրեց ընդհուպ հունական կղզիներին և բացառապես՝ Կիպրոսի տնտեսական գոտուն, ինչը մղեց, որ Աթենքը պատասխան գործողություններ ձեռնարկի՝ ներառյալ հավելյալ զինուժի տեղաբաշխումն անմիջապես Թուրքիայի տարածքին հարող շրջանում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն