ՆԱՍԱ-ի տաքսի-ինքնաթիռները

Շատերը տաքսի ինքնաթիռը համարում են ապագայի ամենագրավիչ փոխադրամիջոցներից մեկը: ՆԱՍԱ -ն բացառություն չէ:

Joby Aviation ընկերության զարգացման փորձարկումները կտևեն մինչև սեպտեմբերի 10 -ը և կիրականացվեն Կալիֆոռնիայում գտնվող Joby էլեկտրամոբիլների հիման վրա: Թռիչքի փորձարկումները կգնահատի NASA-ն, գրում է  Tech Xplore-ը:

Թռչող մեքենան ստացել է eVTOL անվանումը: Այս ինքնաթիռները դիտվում են որպես ապագայում մարդկանց և ապրանքների տեղաշարժի հեռանկարային տրանսպորտ:

ՆԱՍԱ-ի նպատակն է ապագայում օդային տրանսպորտի մոդելավորման նպատակով փոխադրամիջոցի բնութագրերի մասին տվյալներ հավաքել։ Փորձարկումը կօգնի բացահայտել Քաղավիացիայի դաշնային կառավարման ընթացիկ կանոնակարգերի և քաղաքականության բացերը, որպեսզի դրա արդյունքում տաքսի-ինքնաթիռը ներառվի ազգային օդային տարածքի համակարգում: 

Այդ ընթացքում Ռուսաստանը նույնպես մշակում է թռչող մեքենաներ, մասնավորապես ՝ անօդաչու թռչող տաքսի: 2021 թվականի հունվարի 25-ին ռուսական «Հովեր» ստարտափը ներկայացրեց իր նախատիպը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն