Նիկոլ Փաշինյանն ու Քրիստինե Հալաջյանը (Լոսի Քիսո) հանդիպել են․ քննարկել են ներքաղաքական հարցեր. Politik.am

Օրերս հայտնի դարձավ, որ Քրիստինե Հալաջյանը, ով  ավելի հայտնի է Լոսի Քիսո անունով ժամանալ է Հայաստան։ Հալաջյանը Փաշինյանի ամենավառ աջակիցներից է և հաճախ է հանդես գալիս բռնության կոչերով՝ հանուն գործող վարչապետի։

Politik.am-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոսի Քիսոն հանդիպել են։ Ըստ կառավարության մեր աղբյուրների, Փաշինյանն ու Լոսի Քիսոն քննարկել են ներքաղաքական հարցեր։ Քրիստինե Հալաջյանը վարչապետ Փաշինյանին առկաջարկել է իր աջակցությունը։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լոսի Քիսոյին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար և կարևորել է առաջիկա գործընթացներում վերջինիս աջակցությունը։

Փորձեցինք  առկա տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն