Պատվաստումները դոնորության ժամանակավոր հակացուցում են. օրենք և փաստաթուղթ

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը «Փաստարկ» լրատվականին է փոխանցել փաստաթուղթ` իր հարցմանը Պրոֆ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրենի պատասխանը, որում մասնավորապես ասվում է.

Համաձայն «ԱՐՅՈՒՆԸ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի N06-Ն հրամանի.

Պատվաստումները հանդիսանում են դոնորության համար ժամանակավոր հակացուցում։ 

Բժիշկը կրկին ահազանգում է, որ այնպիսի իրավիճակում, ինչպիսին առկա է Հայաստանի Հանրապետությունում, չի կարելի թույլատրել, որ արհեսատականորեն սահմանափակեն հնարավոր պատերազմի պարագայում արյան դոնորության ցանկություն և հնարավարություն ունեցող մարդկանց թիվը։

Ավելին, նա հիշեցնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ներառված չեն «Պատվաստումների ազգային օրացույցում», գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում և դեռևս հստակ արձանագրված չէ, թե որքան ժամանակ հետո պատվաստված անձը կկարողանա հանդիսանալ արյան դոնոր։

«Ցանկացած պահի մեր զինվորի կյանքը կարող է կախված լինել մեզնից յուրաքանչյուրից և մենք չենք կարողանա փրկել հայրենիքի պաշտպանի կյանքը, որովհետև ինչ-որ մի տեղ ինչ-որ մի գործատու մեզ ստիպել է պատվաստվել»,- եզրափակում է խոսքը տիկին Խաչատրյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն