Փաշինյանն առանց դիպուկահար վախենու՞մ է տեղաշարժվել (տեսանյութ)

Ս.թ. ապրիլի 28-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք` մարզպետարանի շենքում Կոտայքի մարզպետի և Հրազդանի քաղաքապետի հետ հանդիպման նպատակով։ Հանդիպումից հետո  ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը հանդիպել է նաև մարզպետարանի շենքի առջև հավաքված մի խումբ կանանց հետ։ «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ այդ կանայք Հրազդանի բնակիչներ չեն հանդիսանում։

Մեզ փոխանցեցին, որ Փաշինյանի այցն ուղեկցել են մեծ թվով ոստիկաններ և դիպուկահարներ։

«Փաստարկ» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում են հանդիպման վայրը վերահսկող դիպուկահարները։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ծաղրում էր ժողովրդից ուժայիններով պաշտպանվող իշխանություններին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն