Վիկտոր Ենգիբարյանն անգործ չի մնա

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով իշխանությունները որոշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 143-րդ համարին` Վիկտոր Եբգիբարյանին, դեսպան նշանակել։

Քանի որ այդ համարը խորհրդարան անցնելու ոչ մի տարբերակ չունի, որոշել են նրան անգործ չթողնել: Մեր տեղեկություններով՝ ամենահավանական երկրները, որտեղ նա կարող է դեսպան նշանակվել, Գերմանիան եւ Ավստրիան են: Նկատենք, որ նա համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմից, սակայն վերջին ժամանակներս իրեն ավելի անկախ էր պահում և այդ պատճառով կարողացել է լավ հարաբերություններ ունենալ ՔՊ վերնախավի հետ. նրան նկատել եւ որոշել են գնահատել ծառայությունները:

 

Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ նրա թիմակիցների մեծ մասն այժմ անգործ են, շատերն անգամ ցուցակներում չեն եղել ու աշխատանք չունեն: Այսինքն՝ այս ամսվա վերջից, երբ գումարվի նոր ԱԺ-ի առաջին նիստը, «Իմ քայլի» շատ պատգամավորներ գործազուրկ կդառնան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն