Ռուս զինվորականներին քիմիական զենքի դեմ հակաթույն են տալիս. Կիև

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուս զինվորականները հակաթույն են ընդունել են` քիմիական զենքից պաշտպանվելու համար: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջեպարը` Կատարում անցկացվող Դոհայի ֆորումի շրջանակներում։ Հաշվի առնելով Ուկրաինայի վրա նետված ֆոսֆորային զենքը և ռուս զինվորականների կողմից հակաթույնի օգտագործումը` պաշտոնյան չի բացառել ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործման հնարավորությունը։

Նրա խոսքով, ռուս զինվորականները մարտադաշտում դեռ չեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ դրանք ներկայումս նախապատրաստման փուլում են։ Պաշտպանության գծի մեր ընկերները խոսում են քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին։ Մենք գիտենք, թե ինչպիսի երկիր է Ռուսաստանը։ Մեզ համար այժմ ամենակարեւորը պաշտպանությունն է»,- ասել է Ջեպարը։

Փոխնախարարն ընդգծեց, որ Ռուսաստանը գերակայում է իր օդային հարձակումների շնորհիվ։

Միաժամանակ փոխնախարարը ելույթ է ունեցել Պարսից ծոցի երկրների ժողովին.

«Ծոցի երկրները պետք է իմանան, որ իրենց համար կարևոր է նաև Ուկրաինայի անվտանգությունը, մասնավորապես պարենային անվտանգության առումով։ Շատ նավահանգիստներ, որոնք գյուղմթերքներ են մատակարարում տարածաշրջան, այդ թվում՝ ցորեն, ներկայումս օկուպացված են կամ թիրախավորված: Արգելափակելով Սեւ ծովը՝ ռուսները ցանկանում են կանխել հացահատիկի արտահանումը Պարսից ծոցի երկրներ»,- ասել է Ջեփարը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն