Սևոյի ՍԵՎ ՕՐՆ ԷԼ ԵԿԱՎ․․․․ #ՀՈԱԿ դու պատասխան ես տալու. կենդանապաշտպան

ԼՈՐԱՆ ԷՐ․․․ամբողջ թաղի սիրելին։ Մեքենայի տակ էր ընկել։ Գտանք, խնամեցինք, ոտքի կանգնեցրինք։ Ամբողջ թաղը մեծից փոքր․ երեխա, կին, տղամարդ․․․բոլորը խնամում ու հոգ էին տանում նրան։ Արդեն վազում էր, առույգ էր, ագրեսիվ չէր․․․հրաշք շուն էր Լորան․ Սեր էր բերել ամբողջ բակին ․․․․․․
բայց եկավ ՀՈԱԿ-ը (ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ, Երևանի քաղաքապետարան` խմբ.) ․․․
տարան ու ինչպես միշտ ԱՆԱՊԱՑՈՒՅՑ ՍՏԵՐ ՓԱԹԱԹԵԼՈՎ ՄԵՐ ՎԶԻՆ՝ ՔՆԵՑՐԻՆ ԼՈՐԱՅԻՆ։
Մորթին փափուկ էր, առանց վերքերի, ատամները` սպիտակ, ականջները` մաքուր, աչքերը` փայլուն․․․
Ասում ենք մենք թեսթ ենք բերում, մեր թեսթով, մեր աչքի առաջ թեսթավորեք շանը, ասում են՝ ոչ։
Ասում ենք վիդեոն ցույց տվեք, ապացուցեք, նորից մերժում են։
Ասում են դուք չիպավորե՞լ եք շանը, որ մենք ձեզ վիդեո ցույց տանք․․․․ (թեև միայն այսօր են սկսել քննարկել Երևան քաղաքում տնային շների չիպավորման հարցը` խմբ.)
Այսինքն մենք կերակրելուց, խնամելուց բացի նաև պիտի չիպավորենք դրսի շներին։ Բայց վստահ եմ, եթե նույնիսկ շունը չիպավորված էլ լիներ՝ էլի մի բան կհնարեին ու ապացույց չէին ներկայացնի։ Այսինքն` ինչ էլ անի քաղաքացին, մեկ է`  իրենք օդի մեջ դիագնոզը տալիս են ու վերջ,
Ո՛Չ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ․․․ ՀՈԱԿԸ մեր մուծած հարկերով է սնվում, հետևաբար հանրային կառույցը պետք է ապացույցներ ներկայացնի հանրությանը, բայց իրենք մենակ օդում ասում են, որ հիվանդ էր… ես էլ ասում եմ, որ հիվանդ չէր…. դե թող ապացուցեին, գոնե մեկ ապացույց: Ամբողջ բակի ժողովուրդն ապացույց էր պահանջում, որից հետո, եթե իրենց ասածը հաստատվեր, կլռեինք…
Հ․Գ․ ի դեպ, մեկ ամիս առաջ էլ մեր մյուս շանը տարան՝ Սևոյին․ բոլորովին առողջ էր, պատվաստված․․․ կանգառից բռնել տարել էին։ Խանութի աշխատողների հարցին, թե ուր են տանում, խնամողներ ունի, պատասխանել էին, որ մի երկու օրից կբերեն։ Զանգում ենք իրենց, ասում են, որ իրենք չեն տարել։ Ասում ենք խոսել են ձեր աշխատակիցների հետ, ասում են ապացույց չկա․․․․բայց մարդիկ ողջ ու կենդանի են․․․․․․․․Սևոն էլ կորավ․․․ Սևոյի գլուխն էլ կերան․․․ Սևոյի ՍԵՎ ՕՐՆ ԷԼ ԵԿԱՎ․․․․
#ՀՈԱԿ դու պատասխան ես տալու
Jozefina Mil ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից (իրական օգտատեր` խմբ.)
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին  ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ջանքերով կենդանիները ստացան օրենքի ուժով «մարդկանցից» պաշտպանված լինելու իրավունք։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն