ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Ծեծկռտուք Վրաստանի ԱԺ-ում. ընդդիմադիրները և լրագրողները ներխուժել են ԱԺ։

Վրացական ԶԼՄ ներկայացուցիչները ներխուժեցին Վրաստանի Ազգային Ժողով` պահանջելով հանդիպում պատգամավորների հետ։

Ընդդիմադիր պատգամավորները լրագրողներին տրամադրել էին անցաթղթեր, սական ԱԺ պահակակետի աշխատակիցները և ոստիկանները արգելել են նրանց մուտքը օրենսդիր մարմնի շենք։ Սակայն, ընդդիմադիրներին և  ԶԼՄ ներկայացուցիչների հաջողվել է ներխուժել ԱԺ տարածք, այնուհետև` նիստերի դահլիճ։

ԱԺ-ում ծեծկռտուք է սկսվել։

Իրավիճակը մնում է խիստ լարված։ Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն