Թուրքական հրետանին գնդակոծում է Սիրիայի բնակավայրերը

Թուրքական բանակը և Անկարայի վերահսկողության տակ գտնվող սիրիական ընդդիմությունը վերսկսել են Հասաքե նահանգի բնակավայրերի հրետակոծությունը: Այդ մասին օգոստոսի 24 -ին հաղորդել է սիրիական արաբական SANA գործակալությունը։

Թուրքերն ու նրանց վերահսկողության տակ գտնվող սիրիական ընդդիմությունը հրետակոծել են Աբու Ռասեն քաղաքից հյուսիս ընկած Թալ Հերմել գյուղը և Թալ ալ Ուարեդ wu Դարդարա գյուղերը: Հրետակոծության հետևանքով նյութական զգալի վնաս է հասցվել բնակիչների տներին ու գույքին:

 

Նույն աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայում պատերազմ է սկսվել 2011 թվականից: Ընդդիմությունը, արտաքին խաղացողների, այդ թվում ՝ Թուրքիայի օգնությամբ, ձգտում է տապալել օրինական նախագահ Բաշար Ասադին, որին աջակցում է Ռուսաստանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն