Թուրքիան իր ձեռքն է վերցնում իրավիճակը ղրղզա-տաջիկական սահմանին

Թուրքիան պատրաստ է աջակցելու Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Շաբաթ օրը թուրք նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել հակամարտող երկու երկրների՝ իր գործընկերների հետ, և նրանք համաձայնության են եկել կրակի ամբողջովին դադարեցման մասին։ Թուրքիայի արտգործնախարարը մեծ ցանկություն է հայտնել երկու եղբայրական երկրների միջև հիմնախնդրի՝ խաղաղ մեթոդներով կարգավորման համար և դրական է արձագանքել ձեռքբերված զինադադարի պայմանավորվածությանը։

Սպուտնիկ ռադիոկայանի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը ևս հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի արտգործնախարարների հետ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն