«Welcome back». Հայկո Մաաս

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կոչ է արել Արևմուտքի տնտեսապես զարգացած երկրներին՝ համախմբվել Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի նախօրեին։ Այդ մասին տեղեկացնում է Deutschlandradio-ն։

«Եթե մենք համարձակ օգտվենք ժամանակի թելադրանքից, գործենք միաձայն և արդյունավետ՝ մենք կապացուցենք մեր բաց տնտեսական և հասարակական կաղապարի կայունությունը, այդ թվում՝ Պեկինի և Մոսկվայի վերաբերմամբ»,- ասել է Մաասը: Նա մարդկանց ուշադրությունը հրավիրել է այն իրողության վրա, որ իր կոչի հաջողությունը վճռորոշ կերպով կախված է հենց եվրոպացիներից։ «Միայն ներքին քաղաքականության հարթակում համերաշխ և արտաքին քաղաքական հարթակում գործունակ Եվրոպան, կկարողանա անհրաժեշտ կշիռ ունենալ համաշխարհային մակարդակով», — ասել է Մաասը:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մեծ յոթնյակի ներկայիս գագաթնաժողովը համարել է «նոր սկիզբ»։
ԱՄՆ-ը վերադարձել է միջազգային հարթակ։ Մենք՝ եվրոպացիներս, ասում ենք Ձեզ «Welcome back»»,- ասել է նա։
Մաասը հավելել է, որ Մեծ յոթնյակը պետք է քննարկի համավարակի պատվաստանյութերի արդար բաշխման հիմնահարցը, և ընդգծել է որ կդիտարկեն նաև կլիմայի համընդհանուր տաքացման դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն