Զորավարժություններին մասնակցել է 300 հազար զինծառայող, ինչպես նաև 35 հազար միավոր ռազմական հատուկ տեխնիկա

Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբն ավարտել է ռազմաօդային ուժերի համալիր ստուգումը։ Այդ մասին ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնի վարչությունում տեղեկացրել է Ռուսաստանի բանակի Գլխավոր շտաբի գեներալ Վալերի Գերասիմովը։ Զորավարժություններին մասնակցել է 300 հազար զինծառայող, ինչպես նաև 35 հազար միավոր ռազմական հատուկ տեխնիկա։ Միջոցառմանը կցվել է նաև 180 նավ ու մոտորանավակ, ինչպես նաև 900 թռչող սարք, որոնց թվում՝ հեռավոր օդագնացության ՝15 ինքնաթիռ և ռազմատրանսպորտային օդագնացության՝ 40 ինքնաթիռ։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվել են Ռուսաստանի ողջ տարածքով։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օդազորէջքային զորամիավորումները, որոնք մասնակցել են զորավարժություններին՝ շարունակում են վերադառնալ մշտական տեղաբաշխման վայրեր։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն