Ինչպես է Կազանում ուսուցչուհին պաշտպանել աշակերտներին (տեսանյութ)

Ինչպես հասկանում ենք տեսանյութից` դասարանի դռան մոտ ուսուցչուհին է կանգնած։ Նա երեխաներին հրահանգել է մտնել թաքստոցներ, իսկ ինքը չի թաքնվել, այլ պատրաստվում է, անգամ կյանքի գնով, դիմակայել զինված հանցագործին։  

Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ. ԿԳՄՍՆ

Մայիսի 10-ին ավարտվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներով` այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ։ Ըստ […]

ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՄՓՈՆԻԱ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ՝ 36 ՀՈԳՈՎ

2021 թվականի ապրիլի 27-ին փիլիսոփա Տրդատ Դոնիկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպել էր Հնչյունների Սիմֆոնիա 36 հոգով։ Միջոցառումը սկսվեց Հայոց Այբուբենի արտասանությամբ, որին մասնակցում էր Այբուբենի տառերի թվով` 36 ՀԱՅ։ Հայոց հողում միշտ պետք է հնչի Հայոց […]

Ռոմանոս Պետրոսյանը սկսել է գոռգռալ, ապա կոտրել սեղանին դրված բաժակը. Iravunk

Ամիսներ շարունակ Աբովյանի թիվ 2 դպրոցի սաները զրկված են եղել կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից։ Պատճառն այն է, որ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, առանց հիմնավոր պատճառի, ազատել էր դպրոցի տնօրենին և նոր տնօրեն նշանակել […]

Հուդային թվում էր, թե Հիսուսը, հետևորդների հետ խոսելիս, իր մտքերն էր կրկնում, և նա որոշեց ազատվել Հիսուսից

Հուդան Հիսուսի լավագույն աշակերտն էր, ավելի նվիրված, քան նույնիսկ Մագդաղենացին էր: Բոլոր աշակերտներից Հուդան ամենաուշադիրն էր Ուսուցչի հանդեպ։ Նա լսում էր Հիսուսի խոսքերն առանց բառ բաց թողնելու, կրկնում էր մտքում, գրի առնում դրանք։ Ժամանակի ընթացքում […]

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ (տեսանյութ)

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր […]

ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» հակասահմանադրական օրենքը

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարություն են տարածել, նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Կրթության ոլորտի երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին […]

«Ընտանիքի ամրությունը, պետության հզորության հիմքն է, սակայն, Ստամբուլյան կոնվենցիայի ներմուծմամբ, Հայաստանում ցանկանում են ապականել սա». մանկական հոգեբան

«Լիակատար և բազմակողմանի զարգացման համար, երեխան իր անհատականությամբ պետք է մեծանա ընտանեկան միջավայրում`երջանկության, սիրո և փոխըմբռնման մթնոլոտում։ Նա պիտի նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության և համերաշխության գաղափարներով,- Ստամբուլյան […]

Է՞լ ինչն եք հավանել, միգուցե Ծիծեռնակաբե՞րդը, միգուցե Եռաբլու՞րը. Անահիտ Ստեփանյան

Արվեստագետ Անահիտ Ստեփանյանը մշակութային գործիչներին, ուսուցիչներին, ծնողներին, ուսանողներին և ընդհանրապես բոլորին կոչ է անում ոտքի ելնել` պաշտպանելու հայաստանյան բուհական համակարգը` մասնավորապես ՄԱՅՐ ԲՈւՀԸ։ Մանրամասները տեսանյութում.  

«Հայոց ապազգային ժողովը օրենքի տեսք տվեց ՀՀ ԲՈւՀ-երի քանդման, կազմալուծման ծրագրին».Սերժ Սրապիոնյան

ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան գառում է կատարել, որով անդրադարձել է կրթական ոլորտում տեղի ունեցող ամենաթող քարուքանդի թեմային: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Հայոց ԱՊազգային ժողովը հաստատեց իր «առաջնորդի» «հրովարտակը»՝ օրենքի տեսք […]