«Խնդրում եմ մեզ տուն ուղարկեք». հայ ռազմագերին ադրբեջանցի դատավորին

Շիրակցի 14 հայ ռազմագերիներին Բաքվում սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Այսօր Բաքվում կայացել է այս հայ ռազմագերիների դատավարությունը։ Նիստը ղեկավարող դատավորը հարցրել է հայ տղաներին, թե նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ։ Վլադիմիր […]

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի Հայաստանի արևելյան սահմաններում ռուսական ռազմական զորակազմերի տեղաբաշխման հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում՝ Մոսկվա կառավարական պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ։ Պատվիրակությունը պետք է բանակցություններ վարի Հայաստանի արևելյան սահմանների առանձին հատվածներում ռուսական 102-րդ ռազմական հենակայանի տեղաբաշխման վերաբերյալ։ Ենթադրվում է, որ ՌԴ զինծառայողներն […]

Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին:

Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին: Այս մասին իր թվիթերյան էջում ահազանգել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ «Իսպանացի լրագրողների թիմը մահվան սպառնալիքներ է […]

«Ամբոխի կառավարում» թեմայով վարժանք Գերմանիայում. ՀՀ ՊՆ

Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:

Պուտինը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զինուժի տեղակայման առնչությամբ

Ռուսաստանին անհանգստացնում է ՆԱՏՕ-ի զինվորական ներուժի տեղաբաշխումը Ռուսաստանի սահմանների մոտ և լարվածության թուլացման առաջակը քննարկելուց դաշինքի հրաժարվելը։ Այդ մասին տեսաուղերձով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի իններորդ խորհրդաժողովի մասնակիցներին և հյուրերին։ «Իհարկե, […]

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել […]

Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը

Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ […]

Էրդողանը ծրագրել է տեղադրել հերթական թուրքական ռազմաբազան

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը չի բացառել, որ Շուշիում ստորագրած հռչակագրի սահմաններում՝ խոսք կարող է լինել “Ադրբեջանի տարածքում” Թուրքիայի ռազմական հենակայան ունենալու մասին։ Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է հունիսի 17-ին Բաքվում, որտեղ գտնվում էր աշխատանքային […]

Բայդեն-Էրդողան հանդիպման առանցքում կան վիճահարույց հարցեր

Բրյուսելում երեկ մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը։ BBC-ի տեղեկացմամբ՝ օրակարգում Ռուսաստանն ու Չինաստանն են, ինչպես նաև կիբերսպառնալիքների հանդեպ հակազդումը։ Կարևորվում է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահի հետ հանդիպումը։ Բայդենն այս կարևոր […]

Գերմանացի փորձագետները վերլուծել են Արցախում ռազմական գործողությունների ընթացքը և նշել, որ Գերմանիան նույնպես վատ է պաշտպանված անօդաչու սարքերից

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանական ու ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (GIDS) տվյալների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մարտունակ չէ ռազմական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու իմաստով։ Այդ եզրակացությանը հանգել են GIDS-ի փորձագետները, ովքեր ներկայացրել են սեփական […]